ԱԺ–ում հայտարարությունների ժամ է. ուղիղ

16:37 • 07.05.19

ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստում այս պահին հայտարարությունների ժամ է։ Հերթագրվել է 16 պատգամավոր։

Նշենք, որ ավելի վաղ քննարկվել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից հեղինակած «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և կից ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերը երկրորդ ընթերցմամբ:

Այնուհետև քննարկման է դրվել «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման տևողությունը սահմանվել է մինչև 2 ժամ:

ԱԺ օրակարգում է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: