Վթարի ենթարկված KIA-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի հաշվեկշռում. Shamshyan.com

03:12 • 07.05.19

Մայիսի 6-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ Դավիթ Նազարյանին պատկանող 23-ամյա Վահրամ Քալանթարյանի վարած Mitsubishi մակնիշի 73 DV 077 համարանիշի և 67-ամյա Արշակ Ավետիսյանի վարած KIA մակնիշի 088 ԼՍ 01 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Նշվում է, որ KIA-ն հաշվառված է Երևանի քաղաքապետարանի «Երևան» հիմնադրամի հաշվեկշռում:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: