Ճապոնացի աշակերտները գրատախտակները վերածում են զարմանալի «կտավների» (լուսանկարներ)
Աշակերտների մեծ մասն անհամբեր սպասում է դասաժամի ավարտն ազդարարող զանգը հնչելուն, որպեսզի հնարավորինս արագ լքի դասասենյակը: Սակայն ճապոնացի որոշ աշակերտներ նախընտրում են դասերի ավարտից հետո էլ մնալ սենյակում ու ընդարձակ գրատախտակների վրա գեղեցիկ, մանրակրկիտ պատկերներ նկարել:
Ինչպես նշում է Oddity Central-ը, գունավոր կավիճներով գրատախտակների վրա «կտավներ» ստեղծելու ուղղության հիմնադիրն արվեստի ուսուցիչ, գրաֆիկական դիզայներ Հիրոտակա Համասակին է: Նրա օրինակը վարակիչ է եղել նաև այլոց համար:
Արդյունքում 2012թ. ի վեր Ճապոնիայում լայն տարածում է գտել արվեստի նոր ուղղություն, որով տարված են ուսանողներն ու աշակերտները:
Ստորև ներկայացնում ենք նրանց աշխատանքներից մի քանի ուշագրավ օրինակ.















