The Walt Disney-ը հետաձգել է «Ավատար-2» ֆիլմի պրեմիերան

01:49 • 08.05.19

The Walt Disney ընկերությունը հետաձգել է Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է Variety ամսագիրը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ավատար-2»-ի պրեմիերան կկայանա 2021 թվականի դեկտեմբերի 17-ին՝ նախապես պլանավորված 2020-ի դեկտեմբերի 18-ի փոխարեն: Արկածային ֆիլմի երրորդ մասը կթողարկվի ոչ թե 2021, այլ 2023 թվականին, չորրորդ մասը՝ 2025-ին թվականին, 2024 թվականի փոխարեն:

Ժամկետների փոփոխությունը պայմանավորված է 21st Century Fox-ի ակտիվների՝  Disney-ին փոխանցվելու հետ: Գործարքի արդյունքում Disney-ը ձեռք է բերել հայտնի X-Men, The Simpsons և Avatar ֆիլմերի հեղինակային իրավունքները:

The Walt Disney ընկերությունը հայտնել է նաև, որ 2022 թվականին կկայանա «Աստղային պատերազմներ» նոր ֆիլմի առաջին մասի պրեմիերան: Մյուս մասերը կթողարկվեն համապատասխանաբար 2024 և 2026 թվականներին:

The Walt Disney-ը հետաձգել է «Ավատար-2» ֆիլմի պրեմիերան