Մահացել է «Крылатые качели» և «Прекрасное далеко» հայտնի երգերի կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը

15:12 • 08.05.19

 

Մայիսի 8-ին կյանքից հեռացել է խորհրդային կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը, որը երաժշտություն է գրել բազմաթիվ մուլտֆիլմերի ու ֆիլմերի համար: Կոմպոզիտորի մահվան մասին հայտնել է լրագրող Անդրեյ Մալախովը, գրում է kp.ru-ն:

«Այսօր կյանքից հեռացավ կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը: «Крылатые качели» և «Прекрасное далеко» հիթերի հեղինակը»,- գրել է հեռուստահաղորդավարը թվիթերյան իր էջում:

Այս տարվա փետրվարին կոմպոզիտորը տոնել էր ծննդյան 85-ամյակը: Այդ ժամանակ տված հարցազրույցում Եվգենի Կռիլատովն ասել էր, որ իրեն լավ է զգում, առողջությունից չի դժգոհում:

Մահվան պատճառների մասին չի հաղորդվում:

 

Մահացել է «Крылатые качели» և «Прекрасное далеко» հայտնի երգերի կոմպոզիտոր Եվգենի Կռիլատովը