«Եվրատեսիլ-2019». համացանցում է հայտնվել Սերգեյ Լազարևի ելույթի առաջին փորձի տեսանյութից հատված (տեսանյութ)

13:46 • 08.05.19

Համացանցում է հայտնվել «Եվրատեսիլ-2019» երգի համաեվրոպական մրցույթում Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևի ելույթի առաջին փորձի տեսանյութը:

Ելույթից հատված ցուցադրող տեսանյութում երևում է մթության մեջ տեղադրված հարթակ՝ 8 էկրաններով:

«Դեռ քիչ բան է հասկանալի այս տեսանյութից, սակայն միանգամից բոլոր գաղտնիքները բացահայտել էլ պետք չէ: Մենք շատ ենք ձեր աջակցությունն ակնկալում»,- գրել է արտիստն Instagram-ում:

«Եվրատեսիլ-2019» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում: Սերգեյ Լազարևը Scream երգով հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակչում:

Հայաստանը կներկայացնի Սրբուկը (Սրբուհի Սարգսյան), որը Walking Out երգով հանդես կգա մայիսի 16-ին կայանալիք կիսաեզրափակչում:

 

 

«Եվրատեսիլ-2019». համացանցում է հայտնվել Սերգեյ Լազարևի ելույթի առաջին փորձի տեսանյութից հատված (տեսանյութ)