Starbucks-ը 2,3 մլրդ դոլար է վաստակել «Գահերի խաղը» հեռուստասերիալում սուրճի բաժակի հայտնվելու շնորհիվ, որը նույնիսկ իրեն էլ չէր պատկանում. CNBC

14:18 • 10.05.19

Ամերիկյան Starbucks ընկերությունը 2,3 մլրդ դոլար է վաստակել ամերիկյան «Գահերի խաղը» հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի սերիաներից մեկում թղթե բաժակի հայտնվելու շնորհիվ, հայտնում է CNBC-ն:

«Starbucks-ը վերջին օրերին գովազդի շնորհիվ մոտ 2,3 մլրդ դոլար է վաստակել, երբ «Գահերի խաղ»-ի դրվագներից մեկում նկատվել է ժամանակակից բաժակ, որը, ինչպես պարզվել է, նույնիսկ չի էլ պատկանել Starbucks-ին»,- գրել է պարբերականը:

Հեռուստասերիալի վերջին եթերաշրջանի 4-րդ սերիայում ցուցադրված թղթե բաժակն ունեցել է Starbucks-ի  լոգոտիպը հիշեցնող լոգոտիպ: Այս տեղեկությունը սկսել է զանգվածայնորեն տարածվել սոցցանցերում:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ սուրճը նկարահանման հրապարակ էր բերել դերասաններից մեկը, իսկ թիմի աչքից այն վրիպել էր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Starbucks-ի սուրճի բաժակը հայտնվել է հեռուստասերիալի 8-րդ եթերաշրջանի 4-րդ մասում՝ Դեյեներիս Թարգարիենի դիմաց, որին մարմնավորում է Էմիլիա Քլարքը:

Ավելի վաղ սխալը մեկնաբանել էր հեռուստասերիալի պրոդյուսեր Բեռնի Քոլֆիլդը: Նա կատակել էր՝ ասելով, որ Վեստերոսն առաջին վայրն է, որտեղ Starbucks է եղել:

Պրոդյուսերը միաժամանակ ընդգծել էր, որ հեռուստասերիալը ստեղծողները խիստ հազվադեպ են այսպիսի սխալներ թույլ տալիս, քանի որ իսկական պրոֆեսիոնալներ են:

Starbucks-ը 2,3 մլրդ դոլար է վաստակել «Գահերի խաղը» հեռուստասերիալում սուրճի բաժակի հայտնվելու շնորհիվ, որը նույնիսկ իրեն էլ չէր պատկանում. CNBC