Հրապարակվել է «Մեծ փոքր սուտ» սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերը (տեսանյութ)

16:30 • 11.05.19

Ամերիկյան HBO հեռուստաալիքը հրապարակել է «Մեծ փոքր սուտ» սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերը: Գլխավոր դերակատարներից մեկն է Մերիլ Սթրիփը: Տեսանյութը հրապարակվել է սերիալի YouTube-ի ալիքում:

Սերիալի արտադրությամբ զբաղվում է HBO հեռուստաալիքը: Նկարահանումներին մասնակցության համար ներգրավվել է մի ամբողջ աստղաբույլ՝ Նիկոլ Քիդման, Ռիզ Ուիզերսփուն, Շեյլին Վուդլի, Զոի Կրավից, Լորա Դեռն:

Հեռուստաշոուն Լիանա Մորիարտիի գրքի էկրանավորումն է, որը պատմում է Կալիֆոռնիայում բնակվող հարուստ ընտանիքների մասին:

Նոր եթերաշրջանը կմեկնարկի հունիսի 9-ին:

 

Հրապարակվել է «Մեծ փոքր սուտ» սերիալի նոր եթերաշրջանի թրեյլերը (տեսանյութ)