51 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Նիկոլայ Տարխանովը
ՌԴ Իրկուտսկ քաղաքում 51 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր, օպերատոր ու լուսանկարիչ Նիկոլայ Տարխանովը: Այդ մասին հայտնել է երգիչ Արկադի Ստարոդուբցևը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Մեծ վիշտ, վախճանվել է Նիկոլայ Տարխանովը»,- ասել է նա:
Ռեժիսորի մահվան պատճառը դեռ հայտնի չէ:
Նիկոլայ Տարխանովը ծնվել է 1967 թվականի հուլիսի 14-ին: Սովորել է Ս.Ա. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական համալսարանում:
Ռեժիսորն աշխատել է «Առանց երկնքի», «Սերունդ», «Կյանքի դասերը» և «Պատերազմի երեք շրջան» ֆիլմերի վրա:
![]()










