Մահացել է «Թվին Փիքս» սերիալի աստղը

12:06 • 12.05.19

Յաթանասուներկու տարեկան հասակում մահացել է ամերիկայցի դերասանուհի Փեգգի Լիփթոնը, որն առավել հայտնի է ամերիկյան «Թվին Փիքս» հայտնի հեռուստասերիալում Նորմա Ջեննինգսի դերով, գրում է Los Angeles Times-ը՝ դերասանուհու դուստրերին հղումով: Վերջիններիս խոսքով՝ Լիփթոնի մահվան պատճառը քաղցկեղն է եղել:

«Նա կյանքից հեռացավ հանգիստ կերպով՝ շրջապատված դուստրերով և հարազատներով»,- հայտնել են դերասանուհու աղջիկները:

Լիփթոնը ծնվել է 1946թ.-ի օգոստոսի 30-ին Նյու Յորքում: Նա առաջին անգամ էկրանին հայտնվել է դեռևս 19 տարեկանում: Դերասանուհին «Ոսկե գլոբուս» է ստացել ամերիկյան The Mod Squad հեռուստասերիալում դերի համար, որում լուսաբանվել են բռնության, աբորտների և թմրանյութերի օգտագործման հետ կապված մի շարք հարցեր:

1990թ.-ին Լիփթոնը հայտնվել է «Թվին Փիքս» հեռուստասերիալում, որում մարմնավորել է գլխավոր կերպարներից մեկին:  2017թ.-ին թողարկվել է հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանը, որում դերասանուհին կրկին մարմնավորել է Նորմա Ջեննինգսին:


Մահացել է «Թվին Փիքս» սերիալի աստղը