Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին

21:02 • 13.05.19

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել հանրահայտ դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Անվանի դաշնակահարն առաջին անգամ էր հանդես գալիս Երևանում: Համերգը տեղի է ունեցել «Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում:

Արմեն Սարգսյանը ներկա է գտնվել դաշնակահար Իվո Պոգորելիչի համերգին