Համացանցում է հայտնվել Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալեֆիսենթ 2» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել Անջելինա Ջոլիի մասնակցությամբ «Մալեֆիսենթ 2» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմը Disney-ի օրիգինալ հեքիաթի շարունակությունն է: Տեսահոլովակը հրապարակվել է պաշտոնական յութուբյան ալիքում:
Սյուժեի հիմքում ընկած է Մալեֆիսենթի ու Ավրորա ապագա թագուհու միջև բարդ փոխհարաբերությունների պատմությունը:
Ֆիլմում Ջոլիից բացի նկարահանվել են Էլ Ֆանինգը, Միշել Պֆայֆերը, այլք, իսկ ռեժիսորն է Խոակիմ Ռոնինգը, որը նկարահանել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմաշարի վերջին մասը:
Ֆիլմն էկրաններին կհայտնվի հոկտեմբերի 17-ին:
«Մալեֆիսենթ» հեքիաթ-ֆիլմի առաջին մասի ռեժիսորն է Ռոբերտ Ստրոմբերգը: Ֆիլմը հանդիսանում է 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» անիմացիոն ֆիլմի ռիմեյքը, որտեղ պատմությունը ներկայացվում է Մալեֆիսենթի տեսանկյունից։










