Թողարկվել է դիջեյ Avicii-ի հետմահու տեսահոլովակը

20:46 • 15.05.19

Համացանցում հրապարակվել է շվեդ դիջեյ Թիմ Բերգլինգի հետմահու տեսահոլովակը, որը նկարահանվել է Tough Love ստեղծագործության վրա:

Ինչպես հաղորդում է Корреспондент-ը, երգի վրա տարվող աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտվել էին, երբ դիջեյը, որն առավել հայտնի է Avicii (Ավիչի) անունով, դեռ ողջ էր:

Ստեղծագործության ձայնագրմանը մասնակցել են երգչուհի Agnes-ը և նրա ամուսնու մասնակցությամբ Vargas & Lagola դուետը: Տեսահոլովակը նվիրված է երկու սիրահարների, որոնք պարում են ծովափնյա ժայռերում:

Հիշեցնենք, որ դիջեյ Ավիչին ինքնասպան է եղել՝ երկտող թողնելով հարազատներին: Նրա մարմինը հայտնաբերել են Օմանում ապրիլի 20-ին: 

 

 

Թողարկվել է դիջեյ Avicii-ի հետմահու տեսահոլովակը