Մոնեի «Խոտի դեզ» շարքի նկարներից մեկը վաճառվել է ռեկորդային` 110,7 մլն դոլարով

04:31 • 15.05.19

Հռչակավոր Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի է ունեցել Իմպրեսիոնիստների և ժամանակակից վարպետների աշխատանքների հերթական վաճառքը, որի ընթացքում ֆրանսիացի նկարիչ Կլոդ Մոնեի «Խոտի դեզ» շարքի նկարներից մեկը վաճառվել է ռեկորդային` 110,7 մլն դոլարով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Այս ցուցանիշը ռեկորդային է հեղինակի նկարների վաճառքի առումով: Նրա աշխատանքների վաճառքի նախորդ ռեկորդը գրանցվել էր 2016 թվականի նոյեմբերին, երբ նույն շարքին պատկանող ևս մեկ լուսանկար Christie's աճուրդի ժամանակ վաճառվել էր 80,4 մլն դոլարով:

Մոնեն նկարել է այս շարքի շուրջ 30 նկար` ֆրանսիական Ժիվերնիում տուն գնելուց հետո:

Մոնեի «Խոտի դեզ» շարքի նկարներից մեկը վաճառվել է ռեկորդային` 110,7 մլն դոլարով