Չուլպան Խամատովան կմարմնավորի Ռաիսա Գորբաչովային

16:18 • 15.05.19

Թատրոնի և կինոյի դերասան Եվգենի Միրոնովը պատմել է, որ «Գորբաչով» բեմադրությունում ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի կնոջը՝ Ռաիսա Գորբաչովային, կմարմնավորի սիրված դերասանուհի Չուլպան Խամատովան:

Ինչպես նշում է gazeta.ru-ն, ներկայացումը, որը պատմում է ամուսինների՝ Միխայիլ և Ռաիսա Գորբաչովների փոխհարաբերությունների մասին, կբեմադրի լատվիացի ռեժիսոր Ալվիս Հերմանիսը:

«Ես կմարմնավորեմ Միխայիլ Գորբաչովին, իսկ Չուլպան Խամատովան՝ Ռաիսա Մաքսիմովնային»,-ասել է Միրոնովը:

Չուլպան Խամատովան կմարմնավորի Ռաիսա Գորբաչովային