18,4 մլն հեռուստադիտող. «Գահերի խաղ»-ի նախավերջին սերիան ռեկորդ է սահմանել

16:08 • 15.05.19

Ամերիկյան HBO հեռուստաալիքի «Գահերի խաղ» կուլտային սերիալի եզրափակիչ եթերաշրջանի նախավերջին՝ 5-րդ սերիան հեռուստադիտողների քանակով ռեկորդ է սահմանել:

Ինչպես հայտնում է medium.com-ը, «Զանգեր» (The Bells) սերիան HBO-ի տարբեր հարթակներում (HBO GO, HBO NOW) դիտել է 18,4 մլն մարդ:

Աղբյուրը մանրամասնում է, որ նախքան այս «Գահերի խաղ»-ի սերիաներից հեռուստադիտողների քանակով ռեկորդակիր էր համարվում երկու շաբաթ առաջ ցուցադրված «Երկար գիշեր»-ը, որը դիտել էր 17,8 մլն մարդ:

18,4 մլն հեռուստադիտող. «Գահերի խաղ»-ի նախավերջին սերիան ռեկորդ է սահմանել