«Բեթմեն»-ի մասին նոր ֆիլմում Բեն Աֆլեքին կփոխարինի Ռոբերտ Պատինսոնը. լրատվամիջոցներ

12:16 • 17.05.19

Հոլիվուդյան աստղ Ռոբերտ Պատինսոնը գլխավոր դերը կխաղա 2021թ. հունիսի 25-ին ներկայացվելիք «Բեթմեն»-ի մասին նոր ֆիլմում, հայտնում է Daily Mail-ը:

Երեսուներեքամյա բրիտանացի դերասանն այս դերում կփոխարինի Բեն Աֆլեքին, որն ի սկզբանե պետք է շարունակեր իր համագործակցությունը ֆիլմի ստեղծողների հետ:

Պարբերականի փոխանցմամբ՝ Պատինսոնի և պրոդյուսերների միջև բանակցությունները վերջնական փուլում են:

Ֆիլմի նկարահանումները սկսվելու են այս ամռանը:

«Բեթմեն»-ի մասին նոր ֆիլմում Բեն Աֆլեքին կփոխարինի Ռոբերտ Պատինսոնը. լրատվամիջոցներ