«Եվրատեսիլ-2019»-ի ուշագրավ պահերը՝ ֆոտոշարքով
Մայիսի 16-ին Թել Ավիվում կայացել է «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որի բացումն արել է Հայաստանի պատվիրակը՝ Սրբուկը։ Հայաստանը, սակայն, եզրափակիչ փուլ չի անցել։
Պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ եզրափակիչ են անցել Հյուսիսային Մակեդոնիայի, Նիդեռլանդների, Ալբանիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Դանիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մալթայի ներկայացուցիչները:
Պայքարից դուրս են մնացել Հայաստանի, Իռլանդիայի, Մոլդովայի, Լատվիայի, Ռումինիայի, Ավստրիայի, Խորվաթիայի և Լիտվայի մասնակիցները։
Մայիսի 18-ին կկայանա մրցույթի եզրափակիչը։ Այդ օրը ելույթ կունենան նաև առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Կիպրոսի, Էստոնիայի, Չեխիայի, Ավստրալիայի, Իսլանդիայի, Սան Մարինոյի և Սլովենիայի ներկայացուցիչները, նախորդ տարին մրցույթում հաղթած Իսրայելի, ինչպես նաև Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները։
Այս տարի «Եվրատեսիլ»-ն անցնում է «Թույլ տուր քեզ երազել» կարգախոսով։
Ստորև ներկայացնում ենք gazeta.ru-ի ուշագրավ ֆոտոշարքը, որում ի մի են բերված երկրորդ կիսաեզրափակչի ուշագրավ պահերը.
Հայաստան

Ռուսաստան


Լատվիա

Իռլանդիա

Դանիա

Մոլդովա

Շվեյցարիա

Շվեդիա

Նորվեգիա

Ալբանիա

Ռումինիա

Նիդեռլանդներ











