Իսրայելի մշակույթի նախարարը քննադատել է Մադոննային «Եվրատեսիլի» եզրափակչում նրա ներկայացման համար (տեսանյութ)
Իսրայելի մշակույթի նախարարը քննադատել է Մադոննայի եվրատեսիլյան ելույթը, որում նրա պարողներից երկուսը Իսրայելի և Պաղեստինի դրոշներ էին ցուցադրում իրենց հագուստներին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, նախարար Միրի Ռեգևը «Եվրատեսիլի» եզրափակչում ամերիկացի երգչուհու կատարումը քննադատել է՝ ասելով, որ «դա սխալ էր»:
Վերջինս հավելել է, որ քաղաքականությունն ու մշակութային իրադարձությունները չպետք է խառնվեն:
Բացի այդ, նախարարը քննադատել է Իսրայելի KAN հանրային հեռարձակողին՝ դրոշների ցուցադրումը չկանխելու համար, թեև չի մասնավորեցրել, թե ինչ կարող էր արվել:










