Հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնախին 30 տարի անց ստացել է միջնակարգ դպրոցի ատեստատը

06:29 • 19.05.19

Հոլիվուդյան դերասան, սցենարիստ, պրոդյուսեր և ռեժիսոր Մեթյու ՄքՔոնախին միջնակարգ դպրոցի ատեստատն ստացել է դպրոցն ավարտելուց 30 տարի անց: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն:

Նշվում է, որ դերասանն այցելել է հարազատ դպրոց` ավարտական դասարանի աշակերտների համար ելույթ ունենալու նպատակով և հենց այդ ժամանակ էլ ստացել է փաստաթուղթը:

Ուսումնական հաստատության տնօրենը պատմել է, որ աշակերտները դիպլոմները վերցնում էին ավարտական երեկոյի տոնական արարողությունից որոշ ժամանակ անց, սակայն ՄքՔոնախին այդպես էլ չի եկել իր փաստաթղթի ետևից:

Հոլիվուդյան դերասան Մեթյու ՄքՔոնախին 30 տարի անց ստացել է միջնակարգ դպրոցի ատեստատը