«Գահերի խաղը» սերիալի հեղինակն «ազգային Օսկար» կստանա Յակուտիայի երկրպագուներից
«Գահերի խաղը» սերիալի հեղինակ Ջորջ Մարտինը շուտով յակուտացի երկրպագուներից արծաթե արձանիկ կստանա՝ սերիալի կերպարներից մեկի՝ Ջոն Սնոուի դեմքով: Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին:
Ջոն Սնուոի տեսքով արձանիկը պատրաստել են 925 հարգի արծաթից, թիկնոցը՝ մամոնտի ոսկորից, իսկ թուրը՝ օբսիդիանից: Բացի այդ, արձանիկի պարանոցին յակուտացիներն ազգային ոճով պատրաստված արծաթյա հմայիլ են կախել:
Ջորջ Մարտինի օգնական Ջենիֆեր Սեվերանսը շնորհակալական տեսանյութ է հրապարակել ԱՄՆ-ից՝ խոստանալով փոխանցել արձանիկը անձամբ գրողին:
Ամերիկյան հայտնի սերիալը նկարահանվել է Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հիման վրա: Սերիալի առաջին եթերաշրջանը էկրան է բարձրացել 2011-ի ապրիլին: Այս տարվա մայիսի 19-ին HBO հեռուստաընկերությամբ կցուցադրվի վերջին՝ 8-րդ եթերաշրջանի եզրափակից՝ 6-րդ սերիան:










