Ավարտվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալը

10:15 • 20.05.19

Ամերիկյան HBO հեռուստաալիքը թողարկել է կուլտային դարձած «Գահերի խաղ» հեռուստասերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիան, ինչի մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:

Հայտնի է, որ ֆենթեզի ժանրի սերիալը ցուցադրվում էր 2011թ. ի վեր: Այն նկարահանվել է  ամերիկացի գրող Ջորջ Մարտինի «Սառույցի և կրակի երգ» ստեղծագործության հիման վրա:

Գործադիր պրոդյուսերներ Դևիդ Բենիոֆի և Դևիդ Վայսի ստեղծած սերիալը բաղկացած է եղել 73 սերիայից:

Ավելի վաղ  հայտնի էր դարձել, որ մոտ մեկ միլիոն հեռուստադիտող պահանջել էր վերանկարահանել վերջին եթերաշրջանը՝ պատճառաբանելով, որ այն հապշտապ է նկարահանվել:

«Գահերի խաղը» դարձել է ամերիկյան հեռուստատեսության պատմության մեջ ամենաթանկարժեք նախագիծը:

Ավարտվել է «Գահերի խաղ» հեռուստասերիալը