Հրապարակվել է Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)

01:49 • 22.05.19

Համացանցում է հայտնվել Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերը: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ հայտնում է Hollywood Reporter-ը:

Ֆիլմը նկարահանվել են Լեոնարդո Դի Կապրիոն, Բրեդ Փիթը, Ալ Պաչինոն և Դակոտա Ֆաննինգը:

Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1969 թվականին, Լոս Անջելեսում: Պատմությունը հեռուստատեսության նախկին աստղ Ռիկ Դալտոնի և նրան կրկնօրինակողի՝ Քլիֆ Բուտայի կյանքի մասին է:

Տարանտինոն ֆիլմը ներկայացրել է Կաննի կինոփառատոնին: Փառատոնի փակ ցուցադրությանը ներկա են եղել նաև լրագրողները:

Հրապարակվել է Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թրեյլերը (տեսանյութ)