Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը

17:53 • 23.05.19

Մեծի Տանն Կիլիկիոյ «Խաչիկ Պապիկյան հիմնադրամ»-ի հրատարակությունների շրջանակներում լույս է տեսել Գուրգեն Վարդանյանի հեղինակած «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը։

Մենագրությունում առաջին անգամ ամփոփ կերպով ներկայացվել են ազգային պետական շինարարության գործընթացում իրականացված միջոցառումները կրթական համակարգում, մշակույթի տարբեր բնագավառներում։

Հատորը խմբագրել է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

 

Անթիլիասում հրատարակվել է «Մշակույթը Հայաստանի Առաջին Հանրապետությունում (1918-1920)» գիտաշխատությունը