Համացանցում է հայտնվել «Տերմինատոր. մութ ճակատագիր» ֆիլմի թրեյլերը՝ Սառա Քոնորի մասնակցությամբ (տեսանյութ)
Համացանցում է հայտնվել 20th Century Fox կինոընկերության նոր «Տերմինատոր. մութ ճակատագիր» ֆիլմի թրեյլերը՝ Սառա Քոնորի մասնակցությամբ, հաղորդում է Life.ru-ն:
Ֆիլմը «Տերմինատոր 2. դատաստանի օր» ժապավենի շարունակությունն է: Նշվում է, որ «Տերմինատոր. մութ ճակատագիր» ֆիլմում հաշվի չեն առնվել երրորդ, չորրորդ և հինգերորդ մասերում տեղի ունեցած իրադարձությունները:
Ֆիլմի պրոդյուսերը Ջեյմս Քեմերոնն էր, նա եղել է առաջին և երկրորդ մասերի ռեժիսորը: Նոր ժապավենի ռեժիսորի Թիմ Միլերն է:
«Տերմինատոր. մութ ճակատագիր» ֆիլմում կհայտնվի Սառա Քոնորի հերոսուհին, որին կրկին կմարմնավորի դերասանուհի Լինդա Հոմիլթոնը: Առնոլդ Շվարցենեգերը կխաղա իր արդեն դասական դարձած կերպարը:
Ֆիլմի պրեմիերան կկայանա 2019 թվականի հոկտեմբերի 31-ին:










