Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասանը

21:53 • 29.05.19

Ամերիկացի դերասան Կարմինե Կարիդին, որն առավել հայտնի է «Կնքահայրը» ֆիլմում Կարմինե Ռոզատոյի դերով, մահացել է 85 տարեկանում:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Կարմինեն հոսպիտալացվել էր Լոս Անջելեսի հիվանդանոցում՝ կոմայի վիճակում: Թե ինչն է դարձել դերասանի առողջական վիճակի վատթարացման պատճառը, հայտնի չէ: Նրա վախճանի մասին հայտնել է մոտ ընկեր և գործընկեր Չազ Փալմինթերը: Դերասանը մահացել է գիտակցության չգալով:

Կարիդին նկարահանվել է մոտ 100 ֆիլմում, այդ թվում՝ «Տաքսի», «Փառք», «Սայմոն և Սայմոն»:

 

 

Մահացել է «Կնքահայրը» ֆիլմի դերասանը