Ջոան Ռոուլինգը էլեկտրոնային 4 նոր գիրք կհրատարակի Հարի Փոթերի մասին

22:23 • 30.05.19

Բրիտանացի վիպասանուհի Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին 4 նոր գիրք կհրատարակի՝ համացանցում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Պատրաստվեք էլ ավելի խորանալ կախարդության հարուստ պատմության մեջ այս ոչ մեծ էլեկտրոնային գրքերի նոր շարքի հետ միասին՝ «Հարի Փոթերի» մասին գրքերի թեմաներով», - ասվում է Pottermore կայքում:

Ինչպես նշվում է, չորս գրքից կազմված շարքը, որոնք անվանվել են Հոգվարթսի կախարդության դպրոցում դասընթացների պատվին, ընթերցողներին կտեղափոխի «անցյալ՝ պարզելու համար կախարդության ավանդույթները, որոնք ընկած են Հարի Փոթերի մասին պատմությունների հիմքում»:

Առաջին երկու գիրքը կհրապարակվեն հունիսի 27-ին:

Ջոան Ռոուլինգը 7 գիրք է հեղինակել Հարի Փոթերի մասին, որոնք առաջին անգամ լույս են տեսել 1997-2007 թվականներին և թարգմանվել 65 լեզվով: Ընդհանուր տպաքանակը գերազանցում է 400 մլն նմուշը:

 

 

 

Ջոան Ռոուլինգը էլեկտրոնային 4 նոր գիրք կհրատարակի Հարի Փոթերի մասին