Ալսուի դուստրը «Ձայնը. Երեխաներ» նախագծում շահած գումարը բարեգործական հիմնադրամի է փոխանցել
Ռուսական «Ձայնը. Երեխաներ» հեռուստանախագծի վեցերորդ եթերաշրջանում հաղթող ճանաչված Միկելա Աբրամովան, որը երգչուհի Ալսուի դուստրն է, 1 մլն ռուբլի ծավալով մրցանակը փոխանցել է Անժելա Վավիլովայի անվան թաթարական հիմնադրամին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, Երեխաների պաշտպանության օրվան նվիրված բարեգործական համերգի ժամանակ կազմակերպությանն աջակցելու մասին հայտնել է հիմնադրամի կառավարման խորհրդի նախագահ Վլադիմիր Վավիլովը:
«Հասկանում եք, երբ Աբրամովան «Ձայնը» նախագծի հաղթող է դարձել ամսի 26-ին, իսկ 29-ին պայմանագիր է ստորագրել և իր շահած միլիոնը ինձ է հանձնել, ասել է. «Ձեզ եմ փոխանցում այս միլիոնը ձեր երեխաների համար», - ասել է Վավիլովը:
Հիշեցնենք, որ Միկելա Աբրամովան հաղթող էր ճանաչվել հանդիսատեսի քվեարկության արդյունքում, սակայն ավելի ուշ քվեարկության արդյունքները չեղարկվել էին և ՌԴ Առաջին ալիքով հեռարձակվող հեռուստանախագծի հատուկ թողարկման ժամանակ եզրափակչի բոլոր մասնակիցները ճանաչվեցին հաղթողներ:










