Warner Bros-ը Բեթմենի դերում հաստատել է Ռոբերտ Պատինսոնի թեկնածությունը
Ամերիկյան Warner Bros կինոստուդիան կոմիքսային սուպերհերոս Բեթմենի դերում հաստատել է դերասան Ռոբերտ Պատինսոնի թեկնածությունը:
Այս մասին գրում է Deadline-ը՝ մանրամասնելով, որ ֆիլմի նկարահանումները սկսվելու են տարեվերջին: Նոր «Բեթմեն»-ի ռեժիսորը կլինի Մեթ Ռիվսը:
Հայտնի է, որ ֆիլմի ստեղծողներն ի սկզբանե Բեթմենի դերում ցանկանում էին Պատինսոնին տեսնել, սակայն Warner Bros-ը չէր կարողանում կողմնորոշվել նրա և Նիկոլաս Հոլթի միջև: Ի վերջո ընտրությունը կատարվել հօգուտ Պատինսոնի:
Հիշեցնենք, որ Բեթմենի նախորդ ֆիլմում գլխավոր հերոսին մարմնավորել էր հոլիվուդյան աստղ Բեն Աֆլեքը:










