Ճապոնիայում տրամադրություն առաջացնող սարք են ստեղծել (տեսանյութ)
Ճապոնիայում ինժեներները տրամադրություն ստեղծող սարք են մշակել, հաղորդում է 3D News-ը:
Multi Sensory Device XVG-01 անվանումով սարքը նվագարկչի տեսք ունի՝ պատկերները ցուցադրելու համար նախատեսված շրջանաձև էկրանով: Այս սարքով կարելի է երաժշտություն լսել. այն նաև անուշ բույրեր է արձակում:
Տափակ և ուղղանկյունաձև այս հարմարանքը պատրաստված է փայտից: Սարքը կարելի է հարմարեցնել և՛ հորիզոնական, և՛ ուղղահայաց դիրքերով:
Multi Sensory Device XVG-01 սարքը պաշտոնապես կներկայացվի այս ամիս Շանհայի CES Asia 2019 ցուցադրության ժամանակ:











