«Կասպերսկու լաբորատորիան» նոր տեսակի խարդախություն է հայտնաբերել, որը կատարվում է Google-ի հավելվածի միջոցով
«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները խարդախության նոր համակարգ են գրանցել՝ «Google Օրացույց» ծառայության կիրառմամբ, երբ օգտատերերին սմարթֆոնով բազմիցս կեղծ հաղորդագրություններ էին ուղարկվում՝ օրացույցում ինքնաբերաբար եկող ծանուցումների տեսքով:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով ընկերությանը, չարագործների կողմից ուղարկվող հաղորդագրությունները գործարկում են օրացույցում ավտոմատ հրավերներ ուղարկելու գործառույթը, և այդ մասին ծանուցումը բացակայում է: Եթե զոհը բացի սմարթֆոնի վրա երևացող պատուհանիկը, որն արտաքինից նման է Google-ի հավելվածից եկող ծանուցման, ապա, ամենայն հավանականությամբ, հղում կտեսնի դեպի կեղծ կայք:
Վերոնշյալ կայքը պարգևատրում է առաջարկում հարցման մասնակցելու համար: Այնուհետև պարզվում է, որ դրամական պարգևը ստանալու համար օգտատերը պետք է որոշակի վճարում կատարի, որի համար էլ պետք է նշի բանկային քարտի տվյալները և անձնական տեղեկություններ, մասնավորապես՝ անունը, հեռախոսահամարը և հասցեն: Այդ բոլոր տվյալներն ուղարկվում են չարագործներին:










