Bentley-ն ցուցադրել է նոր սերնդի Flying Spur «բյուջետային» սեդանը (լուսանկարներ)

20:37 • 11.06.19

Բրիտանական Bentley մեքենաշինական հսկան գաղտնազերծել է նոր սերնդի Flying Spur «բյուջետային» սեդանի արտաքինը:

Ինչպես ներակայացնում է Корреспондент-ը, նորույթն իր բնութագրիչ հատկություններով գերազանցում է գերմանական մրցակիցներին, որոնց թվում են Porsche Panamera-ն և Mercedes-AMG S-Class-ը:

Ավտոմեքենայի երկարությունը կազմում է 5.3 մետր, լայնությունը՝ 1.96, բարձրությունը՝ 1.49 մետր: Իսկ մեքենայի զանգվածը կազմում է 2.5 տոննա: Դիզայնն առանձնանում է խոշոր ռադիատորի վանդակաճաղերով: Անվահեծերի տրամագիծը կազմում է 22 դյույմ:

Այս մոդելն առաջինն է բրիտանական արտադրող սերիական մեքենաների շարքում, որը համալրված է բոլոր 4 անիվների էլեկտրոնային ղեկային կառավարման համակարգով:

Շարժիչի հզորությունը կազմում է 635 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը նորույթը զարգացնում է 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 333 կմ/ժամ:

Նորագույն մեքենան շուկայում կհայտնվի 2020-ին:


 

Bentley-ն ցուցադրել է նոր սերնդի Flying Spur «բյուջետային» սեդանը (լուսանկարներ)