Լուսնի մեծ խառնարանի տակ խորհրդավոր նյութ է հայտնաբերվել
Ամերիկյան Բեյլորի համալսարանի (Տեխաս) գիտնականները հայտնաբերել են, որ Լուսնի ամենամեծ խառնարանի տակ խորհրդավոր նյութ կա:
Ինչպես գրում է Phys.org-ը, մասնագետները պինդ նյութի հսկայական պաշարներ են հայտնաբերել Երկրի արբանյակի խառնարաններից մեկի տակ, որի լայնությունը կազմում է 2000 կմ: Նրանք ենթադրում են, որ դա կարող է Լուսնին բախված երկնաքարից մնացած մետաղի կուտակում լինել:
Հնագույն տիեզերական մարմինը կարող էր Լուսնի մակերևույթին բախվել, իսկ դրա մնացորդները կարող էին մնալ խառնարանի տակ: Համակարգչային տեխնոլոգիայի շնորհիվ հետազոտողները հաշվարկել են, որ երկնաքարի միջուկից մետաղները տարածվել են Լուսնի ապարի վերին շերտի վրա: Նշվում է, որ «պինդ զանգվածի» չափսը հինգ անգամ մեծ է Հավայի կղզուց:










