Ամերիկացիներն առաջին անգամ պատրաստվում են Մարս ուղղաթիռ ուղարկել

07:00 • 11.06.19

Մարսի վրա թռիչքներ կատարելու համար նախատեսված ուղղաթիռը հաջողությամբ անցել է բոլոր փորձարկումները և պատրաստ է ուղևորվել դեպի կարմիր մոլորակ, հայտնել է ՆԱՍԱ-ն:

Корреспондент-ի փոխանցմամբ՝ Mars Helicopter-ը կարող է դառնալ պատմության մեջ առաջին ուղղաթիռը, որը կթռչի այլ մոլորակում:

Սարքը մշակող գիտնականների նպատակն է ապացուցել, որ Մարսի վրա հնարավոր է թռչել, ինչը ճանապարհ կբացի ապագա հետազոտությունների համար:

Նշվում է, որ ուղղաթիռը նախատեսված է Մարս ուղարկել 2020 թվականին: Այն կշռում է 1,8 կգ, հագեցած է երկու պտուտակով և արևային վահանակներով:

 

Ամերիկացիներն առաջին անգամ պատրաստվում են Մարս ուղղաթիռ ուղարկել