Facebook-ն արևային էլեկտրակայան կկառուցի Տեխասում

00:34 • 12.06.19

Ամերիկյան Facebook ընկերությունը մտադիր է արևմտյան Տեխասում արևային էլեկտրակայան կառուցել, որը կդառնա երկրի նմանօրինակ նախագծերի շարքում խոշորագույններից մեկը և տեխնոլոգիական հսկայի անմիջական ներդրումը էներգիայի վերականգնվող աղբյուրների ոլորտում:

Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, ընկերության գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Facebook-ը մտադիր է 6 նոր նախագիծ իրականացնել՝ կապված արևային էներգիայի հետ՝ աջակցելու համար տվյալների մշակման իրենց կենտրոններին:

Դրանք տասնյակ հազարավոր համակարգչային սերվերներ են ընդգրկում, որոնք արտաքին աշխարհի հետ կապվում են օպտիկամանրաթելային մալուխներով:

Prospero Solar նախագծի ներքո կառուցվելիք էլեկտրակայանը կդառնա արևային էներգիայի հիմնական մատակարարներից մեկը: Այն բավարար կլինի 72 000 տուն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:

 

Facebook-ն արևային էլեկտրակայան կկառուցի Տեխասում