ԱՄՆ-ում անատոմիական շեղում ունեցող կատու են հայտնաբերել
Նյու Յորքի բնակչուհիներից մեկը գտել և ապաստան է տվել Մարշալ անունով կատվին, որն անատոմիական շեղումով է լույս աշխարհ եկել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, ամերիկուհու խոսքով՝ իր կատուն խոշոր հավելյալ մատներ ունի առջևի թաթերին: Դա այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես, կատվի թաթի մեջ ևս մեկ փոքր թաթ է աճել:
Կատվի տիրուհին նշել է, որ ավելորդ մատները կենդանուն չեն խանգարում: Ընդհակառակը, դրանք օգնում են ավելի արագ ծառ բարձրանալ: Բացի այդ, շատերը, որոնք տեսել են Մարշալին, նրան սիրունիկ կատու են համարում:
Ամերիկուհին ասել է, որ կատվին տեսել է ձմռանը փողոցում և որոշել է տուն տանել ու տաքացնել նրան:










