Uber-ն Ավստրալիայում թռչող տաքսիների ծառայություն կթողարկի

13:29 • 16.06.19

Ամերիկյան Uber ընկերությունը մտադիր է Ավստրալիայում թռչող տաքսիների ծառայություն թողարկել, հաղորդում է Financial Times-ը:

Uber Air անունը ստացած ծառայությունն առաջիկա տարիներին կսկսի գործել նաև ամերիկյան Դալլաս և Լոս Անջելես քաղաքներում: Թռչող տաքսիները, ըստ նախագծի, ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համակարգ ունեցող փոխադրամիջոցներ կլինեն, որոնք օդ կբարձրանան պտուտակների միջոցով:

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում թռչող տաքսիների կոմերցիոն փոխադրումները կսկսվեն 2023թ.-ին, իսկ փորձնական թռիչքները՝ 2020թ.-ին:

«Ավստրալիայի կառավարությունը որոշել է աստիճանաբար անցնել քարշեյրինգի (րոպեավճարով մեքենաներ – Tert.am) և ապագայի տրանսպորտային տեխնոլոգիաների»,- ասել է Ավստալիայում Uber ընկերությանմմենեջեր Սյուզան Անդերսոնը:

Նրա խոսքով, հաշվի առնելով Մելբուռնի աշխարհագրական դիրքը և ժողովրդագրական գործոնները, այն «իդեալական քաղաք» է Uber Air ծառայության թողարկման համար:

Uber-ն Ավստրալիայում թռչող տաքսիների ծառայություն կթողարկի