Նոր Գեղիում ճակատ-ճակատի բախվել են «Նիվան» և «Մերսեդեսը», կա 4 վիրավոր. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի գլխավոր ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Վազ 2121 մակնիշի 700 ՍՍ 07 համարանիշի և Mercedes մակնիշի 17 ՕՏ 327 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից, և օպերատիվորեն ժամանած Եղվարդ քաղաքի «Նաիրի» և Աբովյանի բժշկական կենտրոնների բժիշկների հերթապահ խմբերը նրանց տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Նիվային։










