Նորագյուղի ճանապարհին կիսակառույց տնակ է այրվել

09:22 • 19.06.19

Հունիսի 18-ին, ժամը 21:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից դեպի Նորագյուղ ավտոճանապարհին այրվում է կիսակառույց տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:41-ին, մարվել՝ 21:46-ին: Այրվել են չբնակեցված տնակի փայտյա կառուցատարրերը (8 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: