Վթարի հետևանքով Հրազդանի որոշ թաղամասերի, Ծաղկաձորի և մի շարք գյուղերի գազամատակարարումը ժամանակավորապես  դադարեցվել է

10:20 • 19.06.19

Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 19-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 15.00-ն դադարեցվել է Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի, Հրազդան քաղաքի Կենտրոն, Մաքրավան, Երկաթգծի կայարան, Վերին Աղբյուրակ, Վանատուր, Կաքավաձոր թաղամասերի և Արտավազ, Փյունիկ, Մեղրաձոր, Մարմարիկ, Ձորակ, Աղավնաձոր գյուղերի գազամատակարարումը:

Այս մասին տեղեկացնում է«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը: