Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրա կալանավորումը պահանջող քաղաքացիները դատարանի մոտ ակցիաներ են կազմակերպել (տեսանյութ)

10:18 • 19.06.19

Վերաքննիչ քրեական դատարանի դիմաց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու նրան կալանավորելու պահանջով հանդես եկող քաղաքացիները ակցիաներ են կազմակերպել:

Հիշեցնենք, որ այսօր շարունակվող դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:

Դատական նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ քայլը դատական պրոցեսը ձգձգելու միտում որակեց: