Մեքսիկայում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է կինը գլխիվայր ընկնում վտանգավոր կարուսելից, իսկ հետո ուժեղ հարվածով դուրս նետվում հարթակից (տեսանյութ)

11:26 • 19.06.19

Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ տեսանյութ, որն արվել է Մեքսիկայի զվարճանքի այգիներից մեկում ու ցույց է տալիս՝ ինչպես է կինը գլխիվայր ընկնում վտանգավոր կարուսելից:

Ֆիքսված կադրերում երևում է, որ կարուսելը պտտվում է 360 աստիճանով: Այն պահին, երբ դրա վրա նստած մարդիկ գտնվում են գլխիվայր վիճակում, նրանցից մեկը դուրս է ընկնում: Կարուսելը չի հասցնում կանգ առնել ու անմիջապես հարվածում է ընկած կնոջը՝ նրան դուրս նետելով հարթակից:

Միջադեպի տեսագրությունը YouTube-ում հայտնվելուց հետո ունեցել է ավելի քան 160 000 դիտում:

Մեքսիկական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 14-ին՝ Ռիո Գրանդե քաղաքում: