Պայթյուններ են որոտացել Կոլումբիայի և Վենեսուելայի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Կոլումբիայի և Վենեսուեալայի սահմանին գտնվող բնակավայրում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան վենեսուելայան Բոկա դե Գրիտա գյուղում, որը գտնվում է կոլումբիական Նորտե դե Սանտանդեր վարչական շրջանի հետ սահմանին:
Անհայտ անձինք մի քանի պայթուցիկ սարք են գործարկել, ինչի հետևանքով նախնական տվյալների համաձայն՝ 12 մարդ զոհվել է, ևս 10-ը՝ տարբեր աստիճանի վիրավորումներ ստացել:
Կոլումբիայի իշխանություններն արդեն երկու տղամարդու են ձարբակալել, որոնք անօրինական ճանապարհով հատել են սահմանը՝ բուժօգնություն փնտրելով: Նշվում է, որ պայթյունները հանցավոր խմբավորումների բախումների հետևանքով են տեղի ունեցել:










