Ֆիլադելֆիայի նավահանգստում 1 մլրդ դոլարի կոկաին է հայտնաբերվել
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքի նավահանգիստ ժամանած նավում հայտնաբերվել է ավելի քան 16.5 տոննա կոկաին, որի արժեքը գնահատվել է 1 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է Փենսիլվանիա նահանգի արևելյան շրջանի դատախազությունը, հաղորդում է Известия-ն:
Ըստ աղբյուրի՝ սա Փենսիլվանիայի արևելյան շրջանի պատմության մեջ թմրանյութի հայտնաբերման ամենախոշոր դեպքն է:
Նշվում է, որ նավի անձնակազմը ձերբակալվել է, նավաստիներին մեղադրանք է առաջադրվել:










