Իսրայելում ինքնակառավարվող տաքսիներ կհայտնվեն

10:27 • 19.06.19

Mobileye ընկերությունը, ոը պատկանում է Intel-ին, մտադիր է 2020թ.-ին Իսրայելում ռոբոտացված՝ ինքնակառավարվող տաքսիների փորձարկում սկսել, գրում է Bloomberg-ը:

Intel ընկերության գլխավոր տնօրեն Բոբ Սվոնը, որը ներկայում Իսրայելում է, անցած կիրակի Mobileye ինքնակառավարվող մեքենայով Երուսաղեմ է ժամանել:

«Ամենատպավորիչը պարզապես նայելն է, թե որքան հեռու են դրանք գնացել վերջին երկու տարում իմ կատարած երկու ուղևորություններից հետո»,- ասել է Սվոնը՝ հավելելով, որ դա ինքնակառավարվող մեքենայով իր երրորդ ուղևորությունն է:

Անցած տարվա հոկտեմբերին Intel ընկերությունը հայտարարել էր, որ Mobileye-ը Volkswagen AG և Champion Motor Group Inc ընկերությունների հետ աշխատում է ռոբոտացված տաքսիների ծառայության առևտրայնացման ուղղությամբ:

Ընկերությունը ծրագրում է ծառայությունն ընդլայնել նախ Իսրայելում, ապա ամբողջ աշխարհում: Ակնկալվում է, որ ծրագրային ապահովման մշակումը կավարտվի ընթացիկ տարվա վերջին:

Իսրայելում ինքնակառավարվող տաքսիներ կհայտնվեն