Իտալիայում մահացել է Եվրոպայի ամենատարեց բնակիչը

02:36 • 19.06.19

Իտալիայում կյանքից հեռացել է Եվրոպայի ամենատարեց բնակիչը՝ Ջուզեպինա Ռոբուչին: 116-ամյա կինը մահացել է Պոջո-Իմպերիալ քաղաքում գտնվող իր ծնողների տանը, հաղորդում է Известия-ն:

Ըստ աղբյուրի՝ Ռոբուչին իր ողջ կյանքի ընթացքում հետևել է երեք պարզ կանոնի: Իր երկարակեցությունը նա պայմանավորել է առողջ սննդով, Աստծո նկատմամբ հավատով և ալկոհոլից հրաժարվելով:

Ջուզեպինա Ռոբուչին ծնվել է 1903 թ. մարտի 20-ին, ունեցել է 5 երեխա, 9 թոռ և 16 ծոռ: Ջուզեպինայի ամուսինը մահացել է 1985 թվականին: