188 մլն դոլար. ամերիկացի միլիարդատերն Օքսֆորդի համալսարանի պատմության մեջ խոշորագույն նվիրատվություններից է արել

11:03 • 19.06.19

Միացյալ Նահանգների ամենահարուստ մարդկանցից մեկը՝ միլիարդատեր Ստեֆեն Շվարցմանը, 188 մլն դոլար է նվիրաբերել հեղինակավոր Օքսֆորդի համալսարանին, հայտնում է The Guardian-ը՝ մանրամասնելով, որ ահռելի գումարն ուղղվելու է գիտական հետազոտություններին, ինչպես նաև արհեստական բանականության հետ կապված սոցիալական հարցերի ուսումնասիրմանը:

Միլիարդատիրոջ գումարով համալսարանում կստեղծվի Շվարցմանի անվան հասարակական գիտությունների կենտրոն:

Օքսֆորդի համալսարանից հայտնել են, որ սա Վերածննդի դարաշրջանից ի վեր խոշորագույն միանձնյա նվիրատվությունն է: Հատկանշական է, որ Blackstone ֆինանսական խմբի գործադիր տնօրեն Շվարցմանը, ի տարբերություն այլ խոշոր նվիրատուների, Օքսֆորդի նախկին շրջանավարտներից չէ:

Նվիրատուն, որի կարողությունը գնահատվել է 12 մլրդ դոլար, խոստովանել է, որ Օքսֆորդն իրեն տպավորել էր դեռևս 1963թ., երբ ինքը դեռահաս տարիքում այցելել էր համալսարան:

«Երբ 15 տարեկան էի, դեռահասների համար նախատեսված տուրի շրջանակում այցելել եմ Օքսֆորդ: Այնքան պարզ եմ հիշում այդ այցելությունը, քանի որ նախկինում նմանատիպ որևէ բան տեսած չկայի: Շինությունների գեղեցկությունն ու դրանց վրա հնագույն քանդակներն ահռելի տպավորություն գործեցին ինձ վրա: Միգուցե, եթե 15 տարեկանում համալսարանը չտեսնեի, հիմա այս նվիրատվությունը չանեի»,-ասել է միլիարդատերը:

 

Stephen Schwarzman, here pictured with wife Christine at a gala at New York's Museum of Modern Art last year, has given the biggest university donation in British history

Explaining his decision, US businessman Stephen Schwarzman said he had fallen in love with the ‘dreaming spires’ of Oxford as a teenager