Փարիզի կենտրոնում ավտոկայանատեղիներին կփոխարինեն «քաղաքային անտառները»
Փարիզի քաղաքապետարանը հայտնել է մինչև 2020 թվականը չորս «քաղաքային անտառ» ստեղծելու ծրագրի մասին: Այնտեղ տնկվելու են Ֆրանսիային բնորոշ ծառատեսակներ, ինչպիսիք են, օրինակ, բարդին և սպիտակափեշը: Այդ մասին РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է EuroPulse-ը:
Ըստ աղբյուրի՝ ծառերը կտնկվեն Փարիզի քաղաքապետարանի, Գրանդ օպերայի շենքերի բակերում, Լիոնի կայարանում և Սեն գետի ափամերձ տարածքում:
Նշվում է, որ ծառաշատ կդառնան այն վայրերը, որոնք ներկայում շահագործվում են որպես երթևեկելի գոտի կամ ավտոկայանատեղի: Զբոսայգիներ հնարավոր կլինի հասնել ոտքով և հասարակական տրանսպորտով, իսկ «անտառներում» կլինեն հետիոտնի համար նախատեսված անցումներ, կտեղադրվեն նաև նստարաններ:
Այս նախագծի նպատակներից մեկն այն է, որ Փարիզը ավելի «կանաչ» լինի Օլիմպիական խաղերի ժամանակ, որոնք Ֆրանսիայում անցկավելու են 2024 թվականին:










