Իսպանիայում 10 մարդ է ձերբակալվել՝ Սիրիայում գործող ահաբեկչական խմբավորմանը ֆինանսավորելու կասկածանքով
Իսպանիայում 10 մարդ է ձերբակալվել՝ Սիրիայում գործող իսլամիստ ահաբեկիչներին ֆինանսավորելու և փողերի լվացման կասկածանքով, հաղորդում է РИА Новости-ն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հատուկ գործողությունն իրականացվել է Մադրիդում, Վալենսիայում և Տոլեդոյում, որին մասնակցել է 350 իրավապահ, հատուկ օպերացիային ներգրավվել է նաև Եվրոպոլը:
Բացի 10 ձերբակալվածից, կասկածվում է ևս 12 մարդ:
Նշվում է, որ կազմակերպությունը, որը գլխավորում է Սիրիայից արտագաղթած ընտանիքներից մեկի կլանը, Իսպանիայում իրավաբանական ընկերությունների միջոցով զբաղվել է ֆինանսական փաստաթղթերի կեղծմամբ: Խմբի անդամները նշել են, որ գումարներ են փոխանցել սիրիական Իդլիբ, որտեղ ապրում են կազմակերպության պարագլուխների հարազատները, որոնք կապված են «Ալ Քաիդա» խմբավորման հետ:










