ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան՝ ծանոթանալու Գորիի վթարի հետևանքով տուժածների վիճակին

13:44 • 07.07.19

Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը մեկնել է Վրաստան՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների վիճակին տեղում ծանոթանալու և անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Հիշեցնենք, որ  ժամը 06։00-ի սահմաններում Գորի-Քարելի ավտոճանապարհի 100-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին և բռնկվել։  ՃՏՊ-ի հետևանքով Հայաստանի Հանրապետության երեք քաղաքացիներ՝ Ռ. Հ., Է. Մ. և Ա. Մ., մահացել են, իսկ հինգը՝ Լ. Մ., Մ. Մ., Մ. Մ., Ա. Մ. և Ռ. Մ., տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիի և Թբիլիսիի բժշկական կենտրոններ։